«Իրաո» ապահովագրական ընկերությունն սկսել է Թբիլիսիի Վարկեթիլիի շուկայում բռնկված հրդեհից բխած վնասի փոխհատուցումը
«Իրաո» ապահովագրական ընկերությունն սկսել է Թբիլիսիի Վարկեթիլիի շուկայում բռնկված հրդեհից բխած վնասի փոխհատուցումը

«Իրաո» ապահովագրական ընկերությունն սկսել է հունիսի 15-ի երեկոյան, Թբիլիսիի Վարկեթիլիի շուկայում  բռնկված հրդեհից բխած վնասի փոխհատուցումը:

Այս պահի դրությամբ առկա տեղեկությամբ, «Իրաո»-ի կողմից կփոխհատուցվի 1,5 միլիոն քանակությամբ գումար:

Ընկերության փոխանցմամբ, փոխհատուցում կստանա 315 ձեռնարկատեր, 465 կոմերցիոն օբյեկտ:

Ապահովագրական ընկերությունում հայտարարում են, որ վնասի գնահատման և համապատասխան փաստաթղթեր հավաքելու գործընթացը մեկնարկել է «Իրաո»-ի ներկայացուցիչների կողմից, շուկայի վարչության և տարածքի սեփականատերերի հետ համագործակցությամբ, հրդեհի բռնկման պահից և ընթանում է մինչ այժմ:

Մնացել են օբյեկտներ, որոնց վնասի գնահատումը դեռևս ընթանում է: