Իրանում, յուրաքանչյուր 10 րոպեն մեկ անգամ կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում
Իրանում, յուրաքանչյուր 10 րոպեն մեկ անգամ կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում

Իրանում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 149 մարդ: Իրանի առողջապահության նախարարության տեղեկությամբ, նոր տիպի կորոնավիրուսից երկրում զոհվել է 1 284 մարդ:

Իրանում «COVID-19»-ով վարակված է 17 361 մարդ, ապաքինվել է 5 389-ը:

Իրանի առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ անգամ «COVID-19»-ից մահանում է մեկ իրանցի:

Չինաստանից և Իտալիայից հետո Իրանը աշխարհի երրորդ երկիրն է, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից: