Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու 11 շրջանում

10:36, 24.02.2020

Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 11 ընտրատարածքում: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Երկրի օրենսդրության համաձայն, երկրորդ փուլը անց է կացվում այն շրջաններում, որտեղ ոչ մի թեկնածուի չի հաջողվել հավաքել ձայների 20%-ը:

Ընտրությունների երկրորդ փուլի ակնցկացման ամսաթիվը ապրիլի 17-ն է:

Իրանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 21-ին: Ընտրողների մասնակցությունը երկրի պատմության մեջ ամենացածրներից մեկն էր: Ընտրությունների գնացել է բնակչության 42 տոկոսը:

Նմանատիպ