Իրանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 7 702 նոր դեպք

16:00, 15.12.2020

Իրանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 7 702 նոր դեպք, մահացել է 223 պացիենտ:

Այս մասին տվյալները տարածում է երկրի առողջապահության գերատեսչությունը:

Վարակի տարածումից մինչ օրս Իրանում կորոնավիրուս է ախտորոշվել մեկ միլիոն 123 հազար մարդու մոտ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 52 670:

Առողջապահության գերատեսչության փոխանցմամբ, այժմ 5 704 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, 833 276 մարդ հաղթահարել է վարակը:

Նմանատիպ