Իրանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 6 421 նոր դեպք, մահացել է 175 պացիենտ
Իրանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 6 421 նոր դեպք, մահացել է 175 պացիենտ

Իրանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 6 421 նոր դեպք, մահացել է 175 պացիենտ: Սա վերջին երեք ամսում երկրում արձանագրված կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին տեղեկություն է տարածում երկրի առողջապահության գերատեսչությունը:

Վարակի տարածումից մինչ օրս Իրանում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան մեկ միլիոն 152 հազար մարդու մոտ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 53 448:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, 5 591 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, վարակը հաղթահարել է 875 943 մարդ: