Իրանում, Թեհրանի օդանավակայանի մոտ կործանված ուկրանական ինքնաթիռում Վրաստանի քաղաքացիներ չեն եղել
Իրանում, Թեհրանի օդանավակայանի մոտ կործանված ուկրանական ինքնաթիռում Վրաստանի քաղաքացիներ չեն եղել

Իրանում, Թեհրանի օդանավակայանի մոտ կործանված ուկրանական ինքնաթիռում Վրաստանի քաղաքացիներ չեն եղել: Տեղեկությունը հաստատում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանի մերձակայքում ընկել է թռիչքից երկու րոպե անց, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 170 անձինք: Նախնական վարկածով, ավիավթարը տեղի է ունեցել ինքնաթիռի անսարքության պատճառով: