Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 20 մարդ
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 20 մարդ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 20 մարդ: Աղետը տեղի է ունեցել երկրի արևմտյան շրջանում: Ցնցումները զգացվել են Քերմանշահ նահանգի մոտակայքում:

Եվրոպայի միջերկրական ծովի սեյսմիկ կենտրոնի տվյալներով, Իրանի արևմտյան մասում ցնցումների ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ: Աղետի էպիկենտրոնը գտնվում է Քեմանշահ քաղաքից 76 կիլոմետր հեռավորության վրա:

Դրանից մի քանի ժամ շուտ երկրաշարժ է գրանցվել նաև երկրի հարավային մասում: 5 մագնիտուդ երկրաշարժի արդյունքում զոհերի և ավերվածությունների մասին տեղեկություններ չեն տարածվել: