Իրանում մահապատժի են ենթարկել 30-ամյա ըմբիշտի
Իրանում մահապատժի են ենթարկել 30-ամյա ըմբիշտի

Իրանում մահապատժի են ենթարկել, Հունհռոմեական ոճի ըմբիշտ, Մեհդի Ալի Հոսեյնիին, որը մեղավոր էր ճանաչվել 2015 թվականին փողոցային ծեծկռտուքի ժամանակ սպանության մեջ:

Հոսեյնին իրեն մեղավոր է ճանաչել, բայց պատժաչափը մնացել է ուժի մեջ, քանի որ զոհի ընտանիքը չի համաձայնել ներման հետ: Իրանի դիմադրության ազգային խորհուրդը հայտարարել է, որ դատավճիռն իրականացվել է Դեզֆուլի բանտում: Հոսեյնը 30 տարեկան էր:

«Մենք խոսում ենք քրեական գործի մասին: Մեհդի Ալի Հոսեյնը տարածաշրջանային մակարդակի ըմբիշտ էր, որը չէր մասնակցում ոչ ազգային, ոչ միջազգային մրցաշարերի: UWW-ն չի մեկնաբանի այդ հարցը, քանի դեռ չի ունենա հստակ պատկերացում իրավիճակի մասին»,- ասված է ըմբշամարտի միջազգային դաշնության (UWW) կայքում:

Ըմբիշտին օգնելու և նրա համար պատժի փոփոխման պահանջով հանդես են եկել, օլիմպիական չեմպիոն Համիդ Սորյանը, աշխարհի չեմպիոն Մուհամմադ Թալայը և ազգային հավաքականի մարզիչ, Ալի Աշքանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին մահապատժի էր ենթարկվել Իրանի ըմբշամարտի չեմպիոն Նավիդ Ափքարը: 27-ամյա մարզիկին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականին հակակառավարական ցույցերին մասնակցելու համար: