Իրանում հայտարարում են, որ սկսում են պատերազմի հետևանքով կրճատված պաշտպանական կարողությունների ընդլայնումը
Իրանը սկսում է պատերազմի հետևանքով կրճատված պաշտպանական կարողությունների ընդլայնումը: Ինչպես հայտարարում է ՀՕՊ ուժերի գեներալ Ալիռեզա Էլհամին, վերջին պատերազմի փորձը ցույց է տվել, որ անհրաժեշտ է արտադրել նոր համակարգեր և սարքավորումներ, որոնք ամբողջությամբ հիմնված կլինեն իրանական գիտելիքների և փորձի վրա:
Մայիսին՝ 6-շաբաթյա հրադադարի ընթացքում, Իրանը մասնակիորեն վերականգնել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը, որպեսզի արագորեն լրացնի ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով կրճատված ռազմական կարողությունները:
«Մենք արժեքավոր փորձ ենք ձեռք բերել մեզ պարտադրված երրորդ պատերազմի ընթացքում, որը մարտավարության, համակարգերի արտադրության, դրանց տեղակայման և դիրքավորման տեսանկյունից օգտակար է ստացվել», – հայտարարել է Ալիռեզա Էլհամին: