Իրանում հայտարարում են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել ժամանակավոր համաձայնագրի պայմանները
Իրանի խորհրդարանի խոսնակ և գլխավոր բանակցող Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի պայմանները։
Նրա խոսքով՝ Թեհրանը պահանջում է հետևյալ պայմանների կատարումը․ Միացյալ Նահանգները կհանի ծովային շրջափակումը և նավթի դեմ սահմանված պատժամիջոցները, կապարգելափակի Իրանի սառեցված ակտիվները և կավարտի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում։
Բացի այդ, խոսնակի հայտարարությամբ, Իրանի հակառակորդները փորձում են անկարգություններ հրահրել երկրում։ Ղալիբաֆը զգուշացրել է իրանցիներին չտրվել նման սադրանքներին և նշել, որ ներքին տարաձայնությունները կթուլացնեն երկիրը և կխրախուսեն արտաքին թշնամիներին։