Իրանում հայտարարում են, որ ԱՄՆ-Իսրայելական ագրեսիայի հետևանքով վնասը կազմում է 270 միլիարդ դոլար, փոխհատուցման հարցը բանակցությունների մասն է կազմում
Իրանում հայտարարում են, որ ԱՄՆ-Իսրայելական ագրեսիայի հետևանքով վնասը կազմում է 270 միլիարդ դոլար, փոխհատուցման հարցը բանակցությունների մասն է կազմում

Իրանում հայտարարում են, որ ԱՄՆ-Իսրայելական ագրեսիայի հետևանքով վնասը կազմում է 270 միլիարդ դոլար։

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ասել է, որ գնահատականը դեռևս վերջնական չէ։

Իրանի կառավարության խոսնակի խոսքով՝ պատերազմական փոխհատուցման հարցը քննարկվում է դիվանագիտական ​​​​խողովակներով։

«Մեր բանակցային թիմի կողմից Իսլամաբադում կայանալիք բանակցություններում քննարկվող և քննարկելու հարցերից մեկը պատերազմական փոխհատուցման հարցն է», – ասել է Ֆաթեմեհ Մոհաջերանին։

Իրանական Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ ագրեսիայի հետևանքով ավերվել կամ զգալիորեն վնասվել է ավելի քան 125,000 քաղաքացիական շենք։ Իրանը պնդում է, որ պատերազմում զոհվել է առնվազն 3,753 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ։