Իրանում հայտարարել են, որ Իսրայելի դեմ գործողությունն ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
Բացի այդ, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը հայտնել է, որ իրանցի զինվորականները պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն։
«Մեր տեսանկյունից օպերացիան ավարտված է, սակայն զինված ուժերը պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն։
Նրա խոսքով՝ գործողությունը «հաջող» է անցել։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքով՝ Իրանը «համաչափ պատասխան» կտա, եթե Իսրայելը որոշի հարձակվել «իրանական շահերի, պաշտոնյաների ու քաղաքացիների վրա»։
Իրանը պնդում է, որ դա «իսկական պատասխան» էր Իսրայելի կողմից իրականացված գործողությանը։ Ապրիլի 13-ին Թեհրանի կողմից իրականացված հարձակումը Իրանի պատասխանն էր ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմանը, որի հետևանքով սպանվեցին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ։ Իրանը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին և նրան մեղադրել Իրանի ինքնիշխանությունը խարխլելու մեջ։