Իրանում, հանքահորում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի
Իրանում, հանքահորում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի։ Հարավային Խորասան նահանգի ղեկավար Ջավադ Գենաաթի խոսքով՝ ներկայումս փրկարարները փորձում են դուրս բերել հանքում մնացածներին։ Փրկարարական աշխատանքները բարդանում են հանքում մեթանի կուտակման պատճառով։
Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ ողբերգության պահին հանքում գտնվել է 69 մարդ։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը ցավակցություն է հայտնել հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
Տեղեկության համար՝ Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգի ածխահանքում մեթանի պայթյուն է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան։