Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետոզանգվածային ձերբակալություններ են սկսվել 
Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետոզանգվածային ձերբակալություններ են սկսվել 

Իրանում զանգվածային ձերբակալություններ են սկսվել Համասի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։

 

Ինչպես գրում է Նյու Յորք Թայմս-ը, ձերբակալվածների թվում են Իրանի հետախուզական ծառայության սպաներ, բարձրաստիճան զինվորականներ, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի նստավայրի աշխատակիցներ, որտեղ սպանվել է Իսմայիլ Հանիեն։

 

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 20 մարդ։

 

Բացի այդ, հետաքննության շրջանակներում Իրանի իրավապահներն ուսումնասիրում են Իրանի Իսլամական Հանրապետության օդանավակայաններում տեղադրված հսկողության տեսախցիկների գրառումները և ինքնաթիռների ուղևորների ցուցակները, քանի որ ենթադրություն կա, որ    դեռ կարող է լինել Իրանում։

 

Մինչ այդ բրիտանական պարբերականը հայտնել էր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Իսմայիլ Հանիեին սպանելու համար հավաքագրել են Իրանի անվտանգության ծառայությունների աշխատակիցներին։

 

Ինչպես գրում է հրատարակությունը, գործակալներն ընտրվում են «Անսար ալ-Մահդիի»՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումից, որը պատասխանատու է պաշտոնյաների անվտանգության համար։

 

Գործակալները պայթուցիկ սարքը տեղադրել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող տան երեք սենյակներում, ինչը պարզվել է հսկողության տեսախցիկներով։

 

Ինչպես գրում է թերթը, սարքը տեղադրելուց հետո «Մոսադի» վարձու գործակալները լքել են Իրանի տարածքը և հեռակառավարմամբ ակտիվացրել պայթուցիկ սարքը։