Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ
Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

Իրանի արևմուտքում շաբաթ օրն ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել է առնվազն 21 մարդ։

IRNA գործակալության փոխանցմամբ՝ 5,1 մագնիտուդով երկարաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կերմանշահ նահանգում՝ Սերե-Պոլե-Զահաբ քաղաքից 8 կմ հեռու։

Բժիշկների հաղորդմամբ՝ 17 տեղի բնակիչներ տարբեր վնասվածքներ են ստացել հենց քաղաքում, ևս 4-ը տուժել են գյուղական տեղանքում։