Իրանում ընթանում են նախագահական ընտրություններ: Ռոյթերսի փոխանցմամբ՝ ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին ,կփակվեն՝ 18:00-ին:
Եթե չորս թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50%-ից ավելին, ապա առաջին երկու թեկնածուների միջեւ կանցկացվի երկրորդ փուլ։
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բնակչությանը բարձր ակտիվության կոչ է արել։
«Իսլամական Հանրապետության տոկունությունը, ուժը, արժանապատվությունն ու հեղինակությունը կախված են ժողովրդից: Անհրաժեշտ է ակտիվության բարձր մակարդակ»,- ասել է Իրանի առաջնորդը։
Ինչպես գրում է Ռոյթերսը, Իրանում քվեաթերթիկները հաշվում են ձեռքով, ինչի պատճառով արդյունքները, ամենայն հավանականությամբ, կհայտարարվեն երկու օրից, թեպետ նախնական տվյալները կարող են հրապարակվել ավելի վաղ։