Իրանում ձերբակալել են այն անձին, ով սոցիալական ցանցերում տարածել է «ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռի խոցման տեսանյութը
Իրանում ձերբակալել են այն անձին, ով սոցիալական ցանցերում տարածել է «ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռի խոցման տեսանյութը

Իրանում ձերբակալել են այն անձին, ով սոցիալական ցանցերում տարածել է «ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռի խոցման տեսանյութը: Խոսքը վերաբերում է այն տեսանյութին, որը ինտեռնետում տարածվել էր այն ժամանակ, երբ Իրանի իշխանությունները դեռ չէին ճանաչել ուղևորատար ինքնաթիռը խոցելու փաստը:

Այդ մարդուն ամենայն հավանականությամբ, մեղադրելու են Իրանի ազգային անվտանգությանը վնաս պատճառելու մեջ:

Իրանի անվտանգության ծառայությունում ասում են, որ տեսանյութը տարածելու մեջ կասկածյալին ձերբակալել են հարցաքննության համար:

«Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունվարի 8-ին: Հունվարի 11-ին Իրանի կառավարությունը խոստովանել է ինքնաթիռը խոցելու փաստը: