Իրանում բողոքի ցույցերի ժասմանակ մահացել է առնվազն 106 մարդ. «Ամնեսթի ինթերնեյշնլ»
Իրանում բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 106 ցուցարար: Տվյալները հրապարակել է «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը: Ցույցերը սկսվել են անցյալ շաբաթ ՝ վառելիքի գների 50 տոկոսով բարձրացման պատճառով:
«Amnesty International»-ի փոխանցմամբ ՝ սպանված ցուցարարների թիվը կարող է շատ ավելին լինել և կարող է գերազանցել 200-ը:
Իրանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ իր վրդովմունքն է արտահայտել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: Ըստ կազմակերպության, իշխանությունները ցուցարարներին ցրելու համար օգտագործել են զենք:
Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են նոյեմբերի 18-ին: Ակցիայի մասնակիցները բողոքում են վառելիքի գների բարձրացման և սուբսիդիաների չեղարկման դեմ: Ցույցերը անց են կացվել Իրանի 100 քաղաքներում: Ըստ տարբեր զեկույցների ՝ ցուցարարները այրել են ավելի քան 100 բանկ և մեքենա:
Ցույցերի պատճառով Իրանի իշխանությունները սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը երկրի ներսում: