Իրանում բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհվել է առնվազն 6159 մարդ, մինչդեռ Թեհրանի պաշտոնական տվյալները զոհերի թիվը նշում են 3117-ի
Իրանում բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհվել է առնվազն 6159 մարդ, մինչդեռ Թեհրանի պաշտոնական տվյալները զոհերի թիվը նշում են 3117-ի

HRANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանում բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհվել է առնվազն 6159 մարդ։

Նրանց տվյալներով՝ զոհվածներից 5804-ը ցուցարարներ են, 214-ը՝ անվտանգության աշխատակիցներ, 92-ը՝ երեխաներ և 49-ը՝ անցորդներ։ Բացի այդ, ձերբակալվել է 42200 մարդ։

Պաշտոնական Թեհրանի տվյալներով՝ զոհերի թիվը կազմում է 3117։

Հարկ է նշել, որ ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն արդեն իսկ գտնվում է տարածաշրջանում։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Մերձավոր Արևելքում զորավարժություններ կանցկացնեն, որոնք կտևեն մի քանի օր, չնայած ամսաթիվը և վայրը հրապարակային չեն հայտարարվել։