Իրանում ասում են, որ Բաքվի իշխանությունները Իրանին տեղեկացրել են, որ մտադիր չեն ռազմական հարձակում իրականացնել Հայաստանի վրա
Բաքվի իշխանությունները Իրանին տեղեկացրել են, որ մտադիր չեն ռազմական հարձակում իրականացնել Հայաստանի վրա, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը։
«Մենք կապի մեջ ենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունների հետ, և Հայաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ։ Բաքվի իշխանությունները Իրանին տեղեկացրել են, որ մտադիր չեն ռազմական հարձակում սկսել, և որ վերջին քայլերը սովորական ռազմական գործողություններ են ձմեռային սեզոնին ընդառաջ: Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է, այս տարածաշրջանի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն կոնկրետ շրջանակներում, և դա մեր պաշտոնական դիրքորոշումն է։ Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է եղել միջազգային սահմանների ցանկացած փոփոխության», – ասել է Նասեր Քանաանին։