Իրանում ասում են, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայել զենք ուղարկելը ավելի կբարդացնի իրավիճակը Գազայում
Իրանում ասում են, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայել զենք ուղարկելը ավելի կբարդացնի իրավիճակը Գազայում,- այս մասին գրում է «CNN»-ը՝ հենվելով իրանական «Tasnim» պետական հրատարակության վրա։
«ԱՄՆ-ի լայնածավալ աջակցությունը, ներառյալ Սիոնիստական ռեժիմին զենք ու զինամթերք ուղարկելը, դիտվում է որպես ԱՄՆ կառավարության մեղսակցություն Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին: Սա էլ ավելի է բարդացնում իրավիճակը Գազայում»,- ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բագերին։
Դրա հետ մեկտեղ Բագերին նշել է, որ ռազմական հանցագործությունները կանխելու համար լուրջ գործողություններ են անհրաժեշտ։