Իրանում ասում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երրորդ փուլը կկենտրոնանա միայն միջուկային ծրագրի և Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման վրա
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը կկենտրոնանա բացառապես միջուկային ծրագրի և Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։
Ինչպես բացատրել է Բաղաին, Թեհրանը պահանջում է պատժամիջոցների վերացում և Իրանի «միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու» իրավունքի հաստատում։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ այս տեսակետները փոխանցվել են բանակցությունների միջնորդին՝ Օմանի արտաքին գործերի նախարարությանը։
Բացի այդ, ըստ Իսմայիլ Բաղաիի, հավանական է, որ այսօրվա բանակցություններին կմասնակցի նաև Միջազգային ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսը։