Իրանում արգելել են անգլերենի դասավանդումը տարրական դասարաններում
Իրանում արգելել են անգլերենի դասավանդումը տարրական դասարաններում

Իրանի Կրթական գերագույն խորհրդի ղեկավար Մեհդի Նավիդ-Ադհամը հայտնել է, որ երկրի կառավարությունն արգելել է պետական և ոչ պետական տարրական դպրոցներում անգլերենի դասավանդումը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Ավելի վաղ սպառալիքների մասին, որոնք իր հետ կբերի անգլերենի ուսուցումը, հայտարարել էր Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին։ Նրա խոսքով՝ անգլերենի ուսումնասիրությունն ուղի է բացում դեպի արևմտյան մշակութային տարածում։

Անգլերենի ուսումնասիրությունն Իրանում սկսվում է միջին դպրոցում, որտեղ սովորում են 12-14 տարեկան երեխաները։ Սակայն որոշ կրտսեր դպրոցներում նույնպես կան անգլերենի դասաժամեր։ Բացի այդ, որոշ երեխաներ սովորում են մասնավոր լեզվական դպրոցներում։