Իրանում առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, իսկ 36-ը՝ վիրավորվել
Թեհրանի արևմուտքում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, 36-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Ռոյթերսը»՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շենքի ճակատային մասը դյուրավառ է եղել, ինչը նպաստել է կրակի արագ տարածմանը։
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է հանդիսացել հրդեհի պատճառը։