Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 312 նոր դեպք, մահացել է 177 պացիենտ
Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 312 նոր դեպք, մահացել է 177 պացիենտ

Իրանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 6 312 նոր դեպք, մահացել է 177 հիվանդ: Տվյալները հրապարակում է երկրի առողջապահության նախարարությունը:

Վարակի տարածումից ի վեր Իրանում «կովիդ 19» հաստատել է ավելի քան մեկ միլիոն 158 հազար մարդու մոտ: Մահացածների ընդհանուր թիվը 53 625 է:

Առողջապահության նախարարության տվյալներով, ներկայումս 5 563 պացիենտի վիճակը ծանր է,  885 054 մարդ հաղթահարել է վարակը: