Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողության ժամանակ ևս մեկ ամերիկացի զինվոր է զոհվել

18:20, 02.03.2026

ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացվող ռազմական գործողության ժամանակ ևս մեկ ամերիկացի զինվոր է զոհվել։

Լուրը հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Նրանց տվյալներով՝ զինվորը վիրավորվել է «Էպիկական կատաղություն» գործողության սկզբնական փուլում և հետագայում մահացել ստացած վնասվածքներից։

Հիշեցնենք, որ Իրանի դեմ գործողության ժամանակ զոհվել է չորս ամերիկացի զինվոր։ Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց երեքի մահվան մասին։

Նմանատիպ