Իրանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը՝ «ունենալ Իրանից հեռանալու ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից»
Իրանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը՝ «ունենալ Իրանից հեռանալու ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից»

Իրանում ԱՄՆ-ի վիրտուալ դեսպանատունը իր կայքում ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։

«Լքեք Իրանը հենց հիմա։ Ունեցեք Իրանից դուրս գալու ծրագիր, որը կախված չի լինի ԱՄՆ կառավարության օգնությունից», – նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ եթե Իրանը լքելու հնարավորություն չունեն, ԱՄՆ քաղաքացիները պետք է գտնեն անվտանգ վայր, ինչպես նաև պաշար հավաքեն սննդամթերքից, ջրից և դեղորայքից։

«ԱՄՆ քաղաքացիները Իրանում գտնվում են հարցաքննության, ձերբակալման և կալանավորման զգալի ռիսկի տակ։ ԱՄՆ անձնագրի ներկայացումը կամ Միացյալ Նահանգների հետ կապերի ցուցադրումը կարող է բավարար պատճառ լինել Իրանի իշխանությունների համար անձին ձերբակալելու համար», – նշված է հայտարարության մեջ։