Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է հետաքննել ուղղաթիռի կործանման պատճառները
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին կարգադրել է հետաքննել ուղղաթիռի կործանման պատճառները, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը, երկրի արտգործնախարարը և ևս 7 մարդ։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, վթարի վայր կմեկնի բարձրաստիճան պատվիրակություն՝ ռազմական հրամանատարի գլխավորությամբ և տեխնիկական փորձագետների ներգրավմամբ։
Իրանական լրատվամիջոցները հաստատել են նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահը։