Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարում է, որ հիմա ԱՄՆ-ի հերթն է որոշելու, թե արդյոք կարող է Իրանի վստահությունը շահել
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ հիմա ԱՄՆ-ի հերթն է որոշելու, թե արդյոք կարող է Իրանի վստահությունը շահել։
Սոցիալական ցանցերում գրառման մեջ Ղալիբաֆը գրել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ Իրանը բարի կամք և պատրաստակամություն էր հայտնել, սակայն նախորդ երկու պատերազմների փորձի պատճառով չի վստահել մյուս կողմին։
Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ Պակիստանում ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ իրանական կողմը ներկայացրել է որոշակի նախաձեռնություններ, սակայն բավարար քայլեր չի ձեռնարկել ԱՄՆ կողմի վստահությունը շահելու համար։ Ղալիբաֆի խոսքով՝ բանակցությունները «ինտենսիվ» են եղել։
Տեղեկության համար, Իրանի խորհրդարանի խոսնակը գլխավորել է Թեհրանի պատվիրակությունը Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում։