Իրանի խորհրդարանի խոսնակ. Նոր տարածաշրջանային օրակարգում օտարերկրյա ուժերի տեղ չկա, երկրների միջև հարաբերություններում նրանց միջամտությունը նվազում է
Նոր տարածաշրջանային օրակարգում օտարերկրյա ուժերի տեղը կա, – այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ օտարերկրյա ուժերի միջամտությունը տարածաշրջանի երկրների միջև հարաբերություններում արագորեն նվազում է:
Իրանի խորհրդարանի խոսնակը Իրաք կատարած այցի ընթացքում հիշատակել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս ուժերի» նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին և Իրաքի ժողովրդական աշխարհազորային ուժերի ղեկավարի նախկին տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին, որոնք սպանվել էին 2020 թվականի հունվարին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով:
«Սիրելի Աբու Մահդի և Հաջ Ղասեմ, սա ձեր պայքարի և ձեր օրհնյալ արյան պտուղն է: Նոր տարածաշրջանային կարգում օտարերկրյա ուժերի միջամտությունը երկրների միջև հարաբերություններում արագորեն նվազում է: ԱՄՆ-ն փորձում է պատվով հեռանալ տարածաշրջանից, իսկ սիոնիստական ռեժիմի «գետից մինչև ծով» նախագիծը նույնպես դարձել է ապարդյուն երազանք: Մեր եղբայրությունը մեր ուժն է», — նշել է Ղալիբաֆը: