Իրանի խորհրդարանի նախագահ - Թեհրանը կպատասխանի այն երկրներին, որոնք թույլ են տալիս օգտագործել իրենց տարածքները Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր հարձակումների համար
Թեհրանը հակահարված կտա այն երկրներին, որոնք թույլ են տալիս օգտագործել իրենց տարածքները Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր հարձակումների համար,- այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Մոմլաֆը։ Իրանի օրենսդիր մարմնի խոսնակի խոսքով՝ հարեւան երկրների օդային տարածքն ու ցամաքը չպետք է օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, հակառակ դեպքում պատասխանը կլինի պարզ ու բնական։ Մոհամմադ Բաղեր Մոմլաֆի պարզաբանմամբ՝ Իրանը հաշվեհարդար է տեսնելու ցանկացած վայրից, որտեղից հարձակում կիրականացվի Իրանի դեմ։ «Իրանը վստահ է, որ իր հարեւանները Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում կքննարկեն այս հարցը ճիշտ այնպես, ինչպես նախկինում հրաժարվել են օգտագործել իրենց տարածքները Իսլամական Հանրապետության դեմ։ Մենք խաղաղ հարաբերություններ ունենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Մենք բազմիցս ասել ենք, որ չենք ցանկանում ընդլայնել պատերազմը, բայց մեր երկրի դեմ ցանկացած հարձակման անպայման խստորեն և պատշաճ կերպով կպատասխանենք»,- ասել է Մոհամմադ Բաղեր Նամլաֆը։