Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար. Իրանը երբեք չի հրաժարվի Հորմուզի նեղուցի վերահսկողությունից

10:32, 20.04.2026

Իրանը երբեք չի հրաժարվի Հորմուզի նեղուցի վերահսկողությունից, BBC-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզը։

«Երբեք։ Սա մեր անօտարելի իրավունքն է։ Իրանն է որոշում Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը», – ասել է Ազիզը։

Նա ասել է, որ հարցը շուտով կդառնա օրենք։

«Մենք խորհրդարան կներկայացնենք օրինագիծ՝ հիմնվելով սահմանադրության 110-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է շրջակա միջավայրի պաշտպանությանը, ծովային անվտանգությանը և ազգային անվտանգությանը։ Զինված ուժերը կկիրառեն այս օրենքը», – ասել է Ազիզը։

Ազիզը Հորմուզի նեղուցը անվանել է «Իրանի ռազմավարական լծակներից մեկը» և նշել, որ Թեհրանը այն համարում է երկարաժամկետ քաղաքական գործիք։

BBC-ին տված հարցազրույցում Ազիզը հերքել է ռեժիմի ներսում առկա որևէ ներքին անհամաձայնություն։

«Ես շատ բան չեմ սպասում ճշմարտությունը խեղաթյուրող մարդուց։ Մենք պարզապես պաշտպանում ենք մեր իրավունքները ամերիկյան շանտաժից», – ասել է Ազիզին։

Նմանատիպ