Իրանի Թավրիզ քաղաքում մեկնարկել է նախագահ Իբրահիմ Ռայիսիի և նրա հետ մահացածների հոգեհանգստի երթը
Իրանի Թավրիզ քաղաքում սկսվել է նախագահ Իբրահիմ Ռայիսիի և նրա հետ մահացածների սգո գործընթացը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել քաղաքի փողոցներ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհվածների հիշատակին։
Թավրիզից հետո նախագահի, արտաքին գործերի նախարարի և նահանգապետի մարմինները կտեղափոխվեն շիաների սուրբ քաղաք Կում, այնուհետև մայրաքաղաք, որտեղ բնակչությունը կկարողանա հարգանքի տուրք մատուցել Մոսոլա մզկիթում։
Ավելի ուշ նախագահի մարմինը կտեղադրվի Մաշդադի Իմամ Ռեզի մզկիթում, որտեղ Այաթոլլա Ալի Խամենեին կվարի աղոթքը։