Իրանի պետական գործակալություն. Իսրայելի հարձակումը որոշ շրջաններում սահմանափակ վնաս է հասցրել, որի վերջնական մասշտաբները ներկայումս գնահատվում է
Ըստ Իրանի, Իսրայելի հարձակումը «սահմանափակ վնաս» է հասցրել։ Իրանի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, Իսրայելը «հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների որոշ ռազմական կենտրոնների վրա»։
Գործակալությունը նաև նշում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել Իրանի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի կողմից։
«Այսօր առավոտյան Իսրայելը իրավիճակը էլ ավելի սրելու նպատակով հարձակում է ձեռնարկել Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Չնայած երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի հաջող միջամտությանը և հակաքայլերին, հարձակումը սահմանափակ վնաս է հասցրել որոշ տարածքների, որոնց վերջնական մասշտաբները ներկայումս գնահատվում են»,- ասված է Իրանի պետական լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության տեքստում։