Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են այաթոլլա Ալի Խամենեիի մահը, երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ
Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են, որ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին մահացել է, հաղորդում է BBC-ն։
Երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։
Հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել, որում սպառնում է հարձակվել ԱՄՆ ռազմական բազաների և Իսրայելի վրա։
«Մի քանի րոպեից կսկսվի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ ամենաավերիչ հարձակողական գործողությունը օկուպացված տարածքների և ամերիկացի ահաբեկիչների բազաների դեմ», – ասվում է հայտարարության մեջ։