Իրանի պատմության մեջ առաջին անգամ կին է գրանցվել որպես նախագահի թեկնածու
Իրանի պատմության մեջ առաջին անգամ կին է գրանցվել որպես նախագահի թեկնածու։
Տեղեկությունը տարածել է Իրանի Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչը։
Խոսքը Զոհրե Էլահյանի մասին է, ով դարձավ առաջին կինը, ով պաշտոնապես գրանցվեց որպես Իրանի նախագահի թեկնածու։
Ավելի վաղ Իրանի ընտրական վարչությունը հայտարարել էր, որ երեք կին գրանցված չեն, քանի որ «չեն համապատասխանում են չափանիշներին»։
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել ընդհանուր առմամբ 17 մարդ։
Նրանց թվում են Թեհրանի քաղաքապետ Ալիրեզ Զաքանին, Իրանի օրենսդիր մարմնի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթը, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում երկրի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլը, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Վահիդ Հագանյանը և Իրանի խորհրդարանի վեց անդամներ և հինգ նախկին պատգամավորներ։
Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։