Իրանի պաշտպանության նախարարն ասում է, որ երեկվա հարձակման թիրախ են դարձել իսրայելական հետախուզության շենքեր և երեք ռազմաբազա , գործողությունը 90 տոկոսով հաջող է անցել
Իրանական հրթիռային հարձակման թիրախ են դարձել Իսրայելի հետախուզական ծառայության շենքերը և երեք ռազմաբազաներ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեն։
Իրանի պաշտպանական գործակալության ղեկավարի խոսքով՝ «Ճշմարիտ խոստում» գործողությունն իրականացվել է 90 տոկոս հաջողությամբ և լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։
Ազիզ Նասիրզադեի խոսքով՝ Իրանի թիրախների թվում քաղաքացիական օբյեկտներ չեն եղել։
Թեհրանը պնդում է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի, Հեզբոլլահի առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի և Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Աբբաս Նիլֆորուշանի սպանությանը։