Իրանի ոստիկանությունը Թեհրանի արվարձաններում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ձերբակալել է 260 մարդու
Իրանի ոստիկանությունը Թեհրանի արվարձաններում կազմակերպված միջոցառման ժամանակ ձերբակալել է 260 մարդու։ Նրանց մեջ երեք եվրոպացի կա։ Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը՝ հենվելով իրանական գործակալության վրա։
Ինչպես պարզաբանում են իրավապահները, «սատանայական հավաքի» մասնակիցները ներկայացված են եղել սատանայականությունը խորհրդանշող հագուստներով ու աքսեսուարներով։
Հայտնաբերվել է նաև ալկոհոլ և հոգենակտիվ նյութեր։