Իրանի ներկայացուցիչը կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հավանական փոխանցման պատճառով
Իրանի ներկայացուցիչը կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հավանական փոխանցման պատճառով։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով դիվանագիտական աղբյուրի վրա։
Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարեց, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է ստացել Իրանից և, ամենայն հավանականությամբ, մի քանի շաբաթից դրանք կօգտագործի Ուկրաինայի դեմ։ Խոսքը փոքր հեռահարության Fath-360 հրթիռների մասին է։ Հրթիռների հեռահարությունը 120 կիլոմետր է։
Իրանը հերքում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու փաստը: