Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է որպես նախագահի թեկնածու
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է որպես նախագահի թեկնածու

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է որպես նախագահի թեկնածու։

«ABC News»-ի փոխանցմամբ՝ 67-ամյա Մահմուդ Ահմադինեժադը հունիսի 2-ին գրանցվել է որպես Իրանի նախագահի թեկնածու եւ մասնակցելու է Իրանի Իսլամական Հանրապետությունում հունիսի 28-ին նշանակված արտահերթ ընտրություններին։

Իրանում նախագահության ընթացքում Ահմադինեժադը բազմիցս դարձել է միջազգային քննադատության առարկա՝ իր հակասեմական արտահայտությունների պատճառով։ Քիչ առաջ Իրանի նախկին նախագահը հանկարծակի ելույթ ունեցավ՝ քննադատելով երկրի ներկայիս իշխանություններին։

Ահմադինեժադը երկու անգամ եղել է Իրանի նախագահը 2005-2013 թվականներին։ 2009 թվականին նրա նախագահ ընտրվելուն հաջորդեցին բողոքի ցույցերը, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ սպանվեցին, հազարավոր մարդիկ ձերբակալվեցին։

Ահմադինեժադը հայտնի է նրանով, որ հերքում է Հոլոքոստը և պնդում, որ Իրանում ԼԳԲՏ մարդիկ չկան։

Տեղեկացնենք, որ Ահմադինեժադը որպես նախագահի թեկնածու չի գրանցվել 2017 և 2021 թվականներին։