Իրանի նախարարների կաբինետը արտաքին գործերի նախարարի զոհվելուց հետո, ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակել Ալի Բաղերի Խանին 
Իրանի նախարարների կաբինետը արտաքին գործերի նախարարի զոհվելուց հետո, ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակել Ալի Բաղերի Խանին 

Արտաքին գործերի նախարարի մահից հետո Իրանի նախարարների կաբինետը փոխնախարար Ալի Բաղերի Խանին նշանակեց նրա իրավահաջորդ։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Նախագահի պաշտոնը հավանաբար կզբաղեցնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։ Իրանի սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում առաջին փոխնախագահը 50 օրով ստանձնում է պաշտոնը։

Պետական ​​լրատվամիջոցների հետ զրույցում Մոհամմադ Մոխբերին նշել է, որ իրենք գնալու են նախագահ Ռայիսիի ճանապարհով՝ «սահուն կերպով կատարելով իրենց հանձնարարված պարտականությունները»։