Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Իրաք։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս»-ը։
Ըստ իրանական պետական լրատվամիջոցի, Փեզեշիանը պաշտոնական այցով գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։
«Մենք նախատեսում ենք մի քանի համաձայնագրեր ստորագրել։ Կհանդիպենք Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է Պեզեշիանը։