Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իբրահիմ Ռաիսիին ուղեկցում է բարձրաստիճան քաղաքական գործիչների ու տնտեսագետների պատվիրակությունը, այդ թվում՝ նավթի նախարարը։
Ըստ տեղեկությունների՝ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական կապերը և տարածաշրջանային ու միջազգային հարցեր, թեև գլխավոր թեման լինելու է Գազայի հատվածում առկա իրավիճակը։
Սա Իբրահիմ Ռաիսիի երկրորդ այցն է Մոսկվա՝ նախագահի պաշտոնում։