Իրանի նախագահը կմասնակցի Ռուսաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Իրանի նախագահը կմասնակցի Ռուսաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանին կմասնակցի Ռուսաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալիլի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահը բանակցություններ կվարի ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը։

Կազանում նախատեսված գագաթնաժողովում Ռուսաստանն ու Իրանը կարող են երկկողմ համագործակցության համաձայնագիր ստորագրել։ Այցը տեղի է ունենում երկու կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության խորացման ֆոնին։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է գնել Իրանից և կարող է դրանք օգտագործել Ուկրաինայում մի քանի շաբաթվա ընթացքում։ Բլինկենը նաև նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև կապերի խորացումը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի անվտանգության համար։

«BRICS»-ը հինգ երկրների միջպետական ​​ասոցիացիա է՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն, ստեղծված հավասարության սկզբունքով։ Իրանը կազմակերպությանը միացել է 2014 թվականի հունվարի 1-ին։