Իրանի նախագահը. Իսրայելը փորձում է ավելի լայն հակամարտություն ստեղծել
Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Լիբանանի վրա։ Այս մասին գրում է «BBC»-ն։
Ինչպես նշել է երկրի նախագահ Մասուդ Ֆեզեշյանը, Իսրայելը փորձում է ավելի լայն հակամարտություն ստեղծել։
Ֆեզեշյանն ասում է, որ Արևմուտքը կոչ է արել Իրանին հակահարված չտալ Իսրայելին, որպեսզի չմիջամտի Գազայում կրակի դադարեցմանն ուղղված ջանքերին:
«Փորձեցինք չպատասխանել։ Մեզ անընդհատ ասում էին, որ խաղաղության հասնելու շեմին ենք, բայց այս անհասանելի խաղաղությանը մենք երբեք չհասանք»,- ասաց Ֆեզեշյանը։
Հիշեցնենք, որ Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Լիբանանի վրա։ Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ 21 երեխա։ Առնվազն 1024 մարդ վիրավորվել է։