Իրանի նախագահը հրամայել է համապարփակ հետաքննել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը
Իրանի նախագահը հրամայել է համապարփակ հետաքննել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսը կարգադրել է համապարփակ հետաքննություն անցկացնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման վերաբերյալ։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանի խոսքով, «սա կանխամտածված ահաբեկչություն չէր, այլ անձնական դրդապատճառներով արարք»: Անվտանգության վարչության կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանցագործը գործել է անձնական դրդումներով»։

Նախարարը Ադրբեջանի դեսպանի հետ այցելել է նաեւ դեսպանատան անվտանգության ծառայության վիրավոր աշխատակցին։

Դեսպանատան վրա հարձակումն իրականացվել է հունվարի 27-ին, 50 տարեկանից փոքր տղամարդը ներխուժել է շենք և ավտոմատից կրակ բացել դեսպանատան աշխատակիցների վրա։ Դեպքի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության պետը, վիրավորվել են անվտանգության ծառայության երկու անդամներ։ Նա վնասազերծվել է նրանցից մեկի կողմից։ Ադրբեջանական կողմը հարձակումը համարում է ահաբեկչական գործողություն և Թեհրանից պահանջում է միջադեպի արագ հետաքննություն։