Իրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կժամանի Մոսկվա
Իրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կժամանի Մոսկվա

Իրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կժամանի Մոսկվա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իբրահիմ Ռաիսին Ռուսաստան կժամանի Վլադիմիր Պուտինի հրավերով։

Բացի այդ, ըստ ռուսական պետական ​​«Իտար-Տասս» գործակալության, կողմերը քննարկում են տնտեսական ոլորտում փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, մասնավորապես՝ Պաղեստինի թեման և Գազայի հատվածի վերջին իրադարձությունները։

Իրանական պատվիրակության կազմը, որը կգլխավորի Իրանի նախագահը, դեռ չի նշվում։