Իրանի նախագահ. Սիոնիստական ռեժիմը պատասխանատվություն կկրի Իրանում տեղի ունեցած պայթյունների համար
Սիոնիստական ռեժիմը պատասխանատվություն կկրի Իրանում տեղի ունեցած պայթյունների համար,- Թեհրանում հավաքված քաղաքացիներին ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
«Ես զգուշացնում եմ Սիոնիստական ռեժիմին, դուք կզղջաք դրա համար, կվճարեք այս հանցագործության գինը։ Դուք խորապես կզղջաք ձեր կատարած հանցագործությունների համար»,- ասել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք՝ Իրանում երկու պայթյուն է որոտացել: Առնվազն 103 մարդ է զոհվել, ավելի քան 188-ը՝ վիրավորվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, որը գտնվում է հարավարևելյան Կերման քաղաքում։