Իրանի նախագահ - Պաղեստինում և Գազայում ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սկզբում Գազայում ստեղծված իրավիճակը ցեղասպանություն է անվանել։
Իբրահիմ Ռայսի խոսքով՝ շատ կարևոր է քննարկել ներկայիս իրավիճակը Մերձավոր Արևելքում, հատկապես՝ պաղեստինյան տարածքներում։
«Այն, ինչ կատարվում է Պաղեստինում և Գազայում, իհարկե, ցեղասպանություն է և մարդկության դեմ հանցագործություն», – ասել է Իբրահիմ Ռաիսին։
Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա այցից հետո Վլադիմիր Պուտինը Կրեմլում հյուրընկալեց Իրանի նախագահին, որտեղ նա քննարկեց Գազայում, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմը, ինչպես նաև նավթի գների բարձրացմանն ուղղված Ռուսաստանի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության ջանքերը։