Իրանի նախագահ. Գազայում պատերազմը կկործանի Իսրայելը
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Գազայի պատերազմը կհանգեցնի Իսրայելի կործանմանը։
«Մեր թշնամիները տեսնում են Իրանի հզորությունը։ Ամբողջ աշխարհը գիտի նրա ուժն ու կարողությունները։ Մեր ուժերը կորոշեն գործողությունների վայրն ու ժամը։ Մենք գիտենք, որ երբ «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիան ավարտվի, Աստծո օգնությամբ դա կլինի Սիոնիստական ռեժիմի վերջը», – ասել է Ռայսը:
Իբրահիմ Ռաիսին վերոնշյալ հայտարարությունն արել է Իրանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։ Հուղարկավորությանը ներկաները վանկարկում էին և վրեժխնդրություն պահանջում։